ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Ուղևորներից 2-ի ինքնությունը պարզվել է, նրանց փնտրում են. վարորդների բռնության հետքերով

2025-02-14 18:07

Երևանի թիվ 97 երթուղու ավտոբուսի վարորդի և 3 ուղևորի միջև վիճաբանությունը տեղի է ունեցել երթուղու վերջնակետում, դեպքի առնչությամբ ոստիկանությունը պարզել է ուղևորներից 2-ի ինքնությունը, այժմ ձեռնարկվում են միջոցներ նրանց հայտնաբերելու և երրորդ անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Sputnik Արմենիային տեղեկությունը հայտնեցին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։