Արմեն Սարգսյանին հնարավոր է` սպանել է մահապարտ ահաբեկիչը
Մոսկվայում «Արբատ» կամավորական գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանի սպանությունը կարող էր կատարել մահապարտ ահաբեկիչը, գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ուժային կառույցների իր աղբյուրին։
Մոսկվայում «Արբատ» կամավորական գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանի սպանությունը կարող էր կատարել մահապարտ ահաբեկիչը, գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ուժային կառույցների իր աղբյուրին։
Զգալիորեն նվազել են Ռուսաստանից ֆիզիկական անձանց ուղարկած տրանսֆերտները, իսկ Հայաստանի տնտեսության վրա այս գործոնի ազդեցությունը զգալիորեն նվազել է։ Այս մասին փետրվարի 4-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Գործատուների հանրապետական միությունը մտահոգություն է հայտնել ԶՊՄԿ-ի աշխատակիցների գործադուլի մասին։ Այն մեկնարկել էր հունվարի 31-ին։ Աշխատակիցները պահանջել էին աշխատավարձերի 50%-ով բարձրացում և վերադասի հետ բաց երկխոսության ապահովում:
Ձմեռային զորակոչի ընթացքում բողոքների հիմնական ուղղվածությունը նույնությամբ մնացել են, խնդիրները վերաբերում են բժշկական հետազոտություններին և փորձաքննություններին: Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, «Ի՞նչ խնդիրներ են արձանագրվել ձմեռային զորակոչի ընթացքում» թեմայով քննարկման ժամանակ նշեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանը։
Պաշտպանության նախարարությունն առաջարկում է վարժական հավաքներից խուսափելու համար խստացնել պատժամիջոցները և հստակեցնել զորահավաքային գործընթացում ռազմական ոստիկանության դերակատարումը։ Համապատասխան նախագիծը հրապարակվել է e-draft իրավական ակտերի միասնական կայքում։
Միացյալ Նահանգների նախագահի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը կոպիտ կերպով է նկարագրել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) որոշ ծրագրեր։
Միացյալ Նահանգների նախագահի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը կոպիտ կերպով է նկարագրել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) որոշ ծրագրեր։
Եվրահանձնաժողովը հայտարարել է ԵՄ երկրներում միգրացիոն պայմաններում աշխատող ռուսական և բելառուսական անկախ լրատվամիջոցներին 3 մլն եվրո հատկացնելու մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մասին հաղորդում է Deutsche Welle-ն՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը։
Երևանում քաղաքային տրանսպորտի թանկացումից գնաճը կարող է կազմել ոչ ավելի, քան 0,1%: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
«Չենք վճարելու» ուսանողական երիտասարդական նախաձեռնությունը միացել է տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտին։