Միրզոյան․ Խաղաղության պայմանագրի մնացած հոդվածների համաձայնեցումը կարող է երկար ժամանակ պահանջել
Մենք Ադրբեջանի հետ երկար ու քրտնաջան աշխատել ենք խաղաղության պայմանագրի տեքստի վրա, 17 հոդվածներից 15-ը համաձայնեցված են: Այս մասին հունվարի 23-ին Երևանում Բալթյան և Հյուսիսային Եվրոպայի երկրների խորհրդարանների ղեկավարների մասնակցությամբ «Միասին հանուն խաղաղության և ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։