ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Իրանը դուրս կգա ԳՀՀԾ-ից, եթե Արևմուտքի երկրները ճնշում գործադրեն նրա վրա

2025-01-21 09:39

Իրանը դուրս կգա միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ), եթե եվրոպական երկրներն ու ԱՄՆ-ն գործի դնեն «ձգանի մեխանիզմը»: Այս մասին ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։