ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ինչո՞ւ ԶՊՄԿ-ն ներառված չէ ցուցակում

2025-04-25 17:21

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2025 թվականի 1–ին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը, որը գլխավորում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։

  • Մեջներից «կյաժը» պարոն Քոչարյանը չէր․ ՔՊ-ն դեմ քվեարկեց էթիկայի հանձնաժողովի ստեղծմանը

    2025-04-25 17:20

    «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանի վարքը քննող էթիկայի հանձնաժողով չի ստեղծվի։ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների ներկայացրած նախագծին։

  • Փարիզում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված պետական արարողություն

    2025-04-25 17:18

    Ապրիլի 24-ին Փարիզի սրտում, Սենա գետի երկայնքով տեղակայված Հայաստանի էսպլանադում, Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Բայրուի մասնակցությամբ, տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված պետական արարողություն։

  • Ամոթի Ապրիլի 24 էր. Աշոտյանը՝ Ցեղասպանության 110-րդ տարելիցի և Փաշինյանի ուղերձի մասին

    2025-04-25 15:47

    ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցն անվանեց «ամոթի Ապրիլի 24»։ Այս մասին Աշոտյանն ասաց իր գործով դատական նիստից հետո` մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը` նվիրված Հայոց ցեղասպանությանը։

  • Քամալա Հարիս․ Հայոց ցեղասպանությունից 110 տարի անց մենք կրկին մտորում ենք հայ ժողովրդի ուժի և տոկունության մասին

    2025-04-25 15:46

    ԱՄՆ նախկին փոխնախագահ և Դեմոկրատական ​​կուսակցության անդամ Քամալա Հարիսը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ։ «Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում 1,5 միլիոն մարդկանց հիշատակին, ովքեր սպանվել, տեղահանվել և մահվան ճանապարհներով են ուղարկվել Հայոց ցեղասպանության ժամանակ»։

  • Ալիշերով․ 2024-ին ԵԱՏՄ երկրների տնտեսական աճի տեմպերը գերազանցել են համաշխարհային միջինը

    2025-04-25 15:45

    Եվրասիական միության երկրներում տնտեսական աճի տեմպերը 2024 թվականին կազմել են 4,4 %՝ գերազանցելով համաշխարհային միջինը։ Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՄ գործադիր մարմին) ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Էլդար Ալիշերովը՝ ԵՏՀ մակրոտնտեսական քաղաքականության հարցերով խորհրդատվական կոմիտեում ներկայացնելով միության երկրների սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքների և հեռանկարների մասին 2024 թվականի զեկույցը։

  • Caucasian Bureau․ Թուրքիայում «Թուրանյան սկանդալ» է բորբոքվում

    2025-04-25 15:32

    Անկարայում քաղաքական փոթորիկ է հասունանում, երբ Ղազախստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը ԵՄ-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովում ստորագրեցին հռչակագիր, որով իրենց հավատարմությունn են արտահայտում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի` Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության ստեղծման մասին հռչակագիրը դատապարտող բանաձևերին։

  • ՌԴ ՊՆ բարձրաստիճան գեներալ է զոհվել Մոսկվայի մարզում ավտոմեքենայի պայթյունից

    2025-04-25 15:32

    Ապրիլի 25-ի առավոտյան Մոսկվայի մարզի Բալաշիխա քաղաքի «Օդանավորդների» միկրոշրջանում բնակելի շենքի կողքին ավտոմեքենա է պայթել։ Պայթյունի հետևանքով զոհվել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Յարոսլավ Մոսկալիկը, հաղորդել են Mash, Baza և Shot լրատվական գործակալությունները։ Baza-ի տվյալներով՝ Նեստերովի պողոտայի 2-րդ տան մոտ կայանված Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենան պայթել է այն պահին, երբ գեներալն է անցել ավտոմեքենայի կողքով։ Բարձրաստիճան զինվորականը շպրտվել է մի քանի մետր հեռավորության վրա։

  • Վարդապետյան․ 2024-ին սպանության դեպքերն աճել են 14։5%-ով

    2025-04-25 13:59

    2024 թվականին 7.6%ով աճել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, 89.5%-ով մարդկանց թրաֆիքինգի հանցագործությունները, 11.9% սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները: Այս մասին, այսօր՝ ապրիլի 25-ին, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

  • Լիովին աջակցում եմ. Շահրամանյանն Ազատության հրապարակի վրանում հանդիպեց արցախցիներին

    2025-04-25 13:56

    Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը լիովին աջակցում է Ազատության հրապարակում բողոքի ակցիա իրականացնող արցախցիներին։ Այս մասին նա այսօր ասաց «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդի» անդամների հետ հանդիպման ժամանակ։