ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՈՉ ՄԻԱՅՆ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ. ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՄՅՈՒՍ ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԸ ՄՆՈՒՄ ԱՌԱՆՑ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ

2024-10-05 09:20

Երեկ հայտնի դարձավ, որ Ռուբեն Վարդանյանի Բաքվի փաստաբանները մի շարք դատական հայցեր են ներկայացրել Ադրբեջանի դեմ: Այդ մասին հայտնեց միջազգային խոշորագույն լրատվական գործակալություններից մեկը՝ բրիտանական Reuters-ը, ինչն ինքնին ցուցանշական է։ Որքանով կարելի է դատել, հայցերը վերաբերում են խոշտանգումներին, արագ դատաքննության իրավունքից զրկելուն, ինչպես նաև Վարդանյանի պատվի և արժանապատվության ոտնահարմանը, զրպարտանքի տարածմանը ադրբեջանական «Բակինսկի ռաբոչի» ռուսալեզու թերթի կողմից: Ընդգծվում է նաև, որ փաստաբանները Ադրբեջանին կոչ են արել ազատ արձակել Լեռնային Ղարաբաղից գերեվարված բոլոր հայերին մինչև COP29-ը: