«44-օրյա պատերազմի սկզբնական հարվածներից շատ թեժ է եղել Քարվաճառի և Եղնիկների ուղղությամբ: Եղնիկներ յոթ կետով գրոհ է եղել, ավելին, քան Մատաղիսի ուղղությամբ: Ես չեմ բացառում՝ թշնամին իմացել է նաև, որ այդ զորամասերում բարձիթողի վիճակ է եղել: Պատերազմի սկսվելուց մի քանի օր առաջ ՊԲ հրամանատարը ժողով է արել բոլոր գնդերի հրամանատարների հետ ու նշել է, ասել է, որ Մատաղիսի և Ջաբրայիլի գնդերի կողմից է լինելու, եթե պրոբլեմ ունենանք, այդտեղից է լինելու, դա կարող եք Ջալալ Հարությունյանից հարցնել: Այդ ուղղությունների հրամանատարներին նշել է, որ ձեր մոտ է բարդակը, գնացեք զորքը կարգի բերեք… Երբ որ սկսվել են ամենաթեժ մարտերը, Գառնի-1 բարձունքը կարողացել է դիմադրել ընդհամենը 1 ժամ 20 րոպե: Գառնին ամենաբարձր բարձրունքն է՝ իշխող դիրք ունի»,- պատմել է մարտական գործողությունների մասնակից, Մատաղիսի անկման ականատես Ավետիս Ավետիսյանը: