Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ․ ՂԱՐԻԲԱՇՎԻԼԻՆ ՀՍՏԱԿԵՑՐԵՑ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Վրաստանի վարչապետ Ի. Ղարիբաշվիլին հանդես է եկել սենսացիոն հայտարարությամբ՝ ասելով, որ երկրում իրավիճակի ապակայունացման հիմնական նպատակը Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելն է։
Վրաստանի վարչապետ Ի. Ղարիբաշվիլին հանդես է եկել սենսացիոն հայտարարությամբ՝ ասելով, որ երկրում իրավիճակի ապակայունացման հիմնական նպատակը Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելն է։
Ստեփանակերտի և Բաքվի բանակցությունները հնարավոր են միայն կողմերի իրավահավասարության պայմաններում։ Այս մասին ասել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը՝ News.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի երկրորդ հանդիպման հրավերը «Ղարաբաղի հայ հանրության ներկայացուցիչներին՝ վերինտեգրման շփումները շարունակելու, ինչպես նաև Ղարաբաղում ենթակառուցվածքային նախագծերի իրականացման հարցերը քննարկելու նպատակով։ Առաջարկվում է հանդիպումն անցկացնել առաջիկայում, Բաքվում։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից Հայաստանի հրաժարվելը բազմաթիվ վարկածների ու դատողությունների տեղիք է տալիս: Պաշտոնական Երևանի շարժառիթները հասկանալը դժվար է, քանի որ իրավասու կառույցներն առայժմ սահմանափակվում են միայն չոր տեղեկատվությամբ։ Ամեն դեպքում, սա այս տարի Հայաստանի երկրորդ լուրջ դեմարշն է ռազմաքաղաքական այս կառույցի դեմ։ Հունվարին հայտնի դարձավ, որ հայկական կողմը հրաժարվել է ընդունել հավաքական ուժերի նախապես ծրագրված «Անքակտելի եղբայրություն-2023» զորավարժությունները։
Արցախյան հարցը միջազգային հակամարտությունից հետևողականորեն վերածվել է «ներադրբեջանական» հարցի։ Այս մասին այսօր՝ մարտի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։
Այժմ մեր ժողովուրդն ապրում է իր պատմության ամենաողբերգական էջերից մեկում։ Չգիտեմ, թե ինչն է ավելի ողբերգական՝ այն, որ 120 հազար հայ բլոկադայի մեջ գոյության պայքար է մղում, «գոմ» հիշեցնող «զորանոցներում» հայ զինվորներ են մեռնում, թշնամին մեր պետության սահմաններում առանց որևէ դիմակայության իր համար դիրքեր է կառուցում ու ամրանում, թե՞ այն, որ դեռ հասարակական–քաղաքական դիսկուրսում «նախկին–ներկա» պառակտիչ խոսույթը ներդնող, հետևաբար և «նիկոլիզմն» ապրեցնող անհատները շարունակում են իրենց վարքով նվազեցնել հայկական պետականության էքզիստենցիալ գոյության շանսերը։
ՀՀ Գլխավոր դատախազությունը երեկ տեղեկացրեց պետական դավաճանության դեպքերի բացահայտման գործում իր հերթական հաջողության մասին։ Մարտի 7-ի հաղորդագրության համաձայն՝ այս անգամ լրտեսության մեջ մեղադրվում է N զորամասի նյութատեխնիկական ապահովման գծով հրամանատարի տեղակալ, ՀՀ ԶՈւ մայոր Ա.Ն.-ն: Գլխավոր դատախազության տվյալներով՝ նա Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից հավաքագրվել է 2021 թվականի սեպտեմբերին ՝ գերության մեջ եղած ժամանակ: Այս դեպքին կանդրադառնանք ավելի ուշ, իսկ առայժմ ուշադրություն դարձնենք այս հարցի վերաբերյալ վերջին 6-7 ամիսների վիճակագրությանն ու միտումներին։
Նիկոլը կառավարության այսօրվա նիստի իր ելույթում կրկին սեփական տարերքի մեջ էր, այն է՝ իբրև հակադրությամբ, բայց, այնուհանդերձ, թելել պաշտոնական Բաքվի թելը:
Եթե մինչև աշուն հայ ժողովուրդը չկարողանա (կամ չցանկանա) իշխանությունից հեռացնել Նիկոլին, ապա 2024թ.ստիպված է լինելու է ընդունել նոր լայնածավալ, պատերազմի մարտահրավերը: Կարողանալու՞ ենք դիմագրավել այդ պատերազմին, թե ո´չ` դժվար է ասել:
Առաջիկայում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպումներ ու քննարկումներ չեն լինի։ Ցանկացած քննարկման արդյունավետություն ապահովող պայմաններ են պետք։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։
Բռնապետությունը սկսվում է տեղական իշխանության լիազորությունների վերացումից Վերջին քառօրյայի ընթացքում խորհրդարանական մեծամասնությունը երկրորդ ընթերցմամբ կողմ քվեարկեց «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելուն։ Թվում է, թե ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել, այդ օրենքում մշտապես ինչ-որ բան փոխում են, ոչ ոք առանձնապես խորամուխ չի լինում այդ փոփոխությունների բովանդակության մեջ։ Մինչդեռ հենց այս փոփոխություններն ու լրացումներն են, որ ավարտին հասցրեցին մեկ անձի բացարձակ բռնապետության արմատավորման գործընթացը. կառավարման այս ձևը անցած դարում բնութագրում էին որպես անձնիշխանություն: 21-րդ դարում կառավարման այդ եղանակն անցյալի գրկում է մնացել ամենուր, բացի Հայաստանից։ Մեր երկրում մեկ անձի և նրա ընտանիքի անդամների բացարձակ իշխանությունն օրըստօրե ավելի խորն է արմատավորվում։