ԼՌՈՒԹՅՈՒՆ՝ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ. ԴԱՎԱՃԱՆՎԱԾ ՄԱՆԴԱՏԻ ՔՐՈՆԻԿԱ
Անվստահության գործընթաց Ազգային ժողովի պատգամավորները չեն նախաձեռնել հետևյալ հանրային փողոցային մեծ աջակցության դեպքում։
Անվստահության գործընթաց Ազգային ժողովի պատգամավորները չեն նախաձեռնել հետևյալ հանրային փողոցային մեծ աջակցության դեպքում։
2018թ.ապրիլի 30-ի լույս մայիսի 1-ի գիշերը Փաշինյանը Ֆեյսբուքում գրառում արեց Սերժ Սարգսյանի մոտ գիշերային խորհրդակցության մասին, որը, հիշեցնեմ, հրաժարական տվեց ապրիլի 23-ին: Փողոցային անկարգությունների պարագլուխն իր կողմնակիցներին հայտնեց, որ հանրապետականները որոշում են կայացրել տապալել իր թեկնածության շուրջ քվեարկությունը: Նա կոչ արեց աջակիցներին առավոտյան հավաքվել Հանրապետության հրապարակում։ Այսօր շատերը մոռացել են այդ օրերի մանրամասները, ուստի մեջբերեմ երբեմնի վերածնված ՀՀՇ կուսակցության առաջնորդ, «Կենտրոն» համայնքի նախկին ղեկավար Արարատ Զուրաբյանի խոսքերը. «Եթե Գագիկ Ծառուկյանը չկանգներ շարժման կողքին, ապա Սերժ Սարգսյանը հրաժարական չէր տա, և պետք չէ խոսել դավաճանության մասին»։
«Բերքլիի համալսարանը հեռացրել ա Սարին Հայրապետյանի Արցախի մասին «Տունս քաղցր ա» ֆիլմը՝ Ադրբեջանի սպառնալիքների տակ։ Սա արդեն երկրորդ գրաքննությունն ա նույն ֆիլմի։ Առաջինը, եթե արաբական երկրում էր՝ Հորդանանում, այս մեկը ԱՄՆ-ի խոսքի ազատության նվիրված հաստատությունում է եղել. Կալիֆոռնիայի Բերքլի համալսարանում, այն էլ համալսարանի Մարդու իրավունքների կենտրոնից են հանել, ապրիլի 24-ի համար էր նախպատեսված։ Բերքլիում է սովորել Ավոն, որի անունը ևս ցենզուրայի է ենթարկում ամերիկյան Ֆեյսբուքը։ …Այն երկրում, որն աշխարհին սովորեցնում է, թե ինչ է խոսքի ազատությունը»,- գրել է ռեժիսոր և հասարակական գործիչ Հովհաննես Իշխանյանը:
Եթե հասկանում ենք, թե ինչքան ընդդիմադիր կա, բոլորին հավաքել, ասել՝ բոլորդ միասին եք, այդպես չի լինելու, մենք մեզ չխաբենք՝ կոնկրետ նպատակի շուրջ, այո՛, ես տեսնում եմ, որ հնարավոր է համախմբվել: Նման կարծիք է հայտնել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավոր է բոլոր ընդդիմադիր ուժերը համախմբվեն մեկ նպատակի շուրջ:
Ակնհայտ է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների լույսի ներքո իշխող վերնաշերտի առաջնային խնդիրն այդ ընտրությունների վրա Ռուսաստանի ազդեցության չեզոքացումն է, իսկ այդ նպատակին հասնելու գլխավոր ճանապարհը Փաշինյանի պատրաստակամությունն է՝ հետևելու Պուտինի հրահանգներին, որոնք կհնչեցվեն Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը նվիրված մայիսյան հանդիպման ժամանակ։ Պուտինը ծրագրել է առանձին-առանձին հանդիպել Փաշինյանի և Ալիևի հետ։ Կարծում եմ, այդ հանդիպումների հիմնական բովանդակությունը կմնա փակ դռների հետևում։ Հայ արևմտամետները զուր են հույսեր փայփայում, թե իշխող վերնաշերտի պարագլուխը կգնա Մոսկվա, որպեսզի վերջնականապես խզի բոլոր կապերը…
Հայաստանի իշխանությունները ժխտում են Հայոց ցեղասպանությունը, Armenia Today-ին ասել է պատմաբան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանն՝ անդրադառնալով իշխանությունների հայտարարություններին, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ցեղասպանության 110-րդ տարելիցի ուղերձին։
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում հուշեր է պատմել Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հետ ունեցած հանդիպումներից ու զրույցներից.
Իշխանությունների այսօրվա քայլերը պոպուլիստական են և որևէ կապ չունեն արտաքին քաղաքականությունը բալանսավորելու հետ` ինչպես փորձ է արվում ներկայացնել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արման Բոշյանը։
Նախագահ Սամվել Շահրամանյանը երեկ կրկին փոքր-ինչ բացեց հայկական Արցախի վերջին օրերի մեծ հաշվով անհայտ մնացած իրադարձությունների գաղտնիքի քողը։ Նա հաստատեց, որ Բաքվում ապօրինի պահվող հանրապետության ղեկավարները պատանդ են մնացել, որպեսզի հնարավոր լինի դուրս բերել բոլոր բնակիչներին: Շահրամանյանը վստահեցրեց, որ ինքը «ամենավերջինն է հեռացել Արցախից» և տեսել է, թե ինչպես են գերեվարում մյուս ղեկավարներին։ «Այդ մարդիկ, մնալով որպես կենդանի պատանդ՝ ապահովել են մեր խաղաղ բնակչության դուրսբերումը։ Հնարավորություն չկար, որ նրանք չգերեվարվեին»,- հայտարարեց նա։
Փաշինյանը հերթական քարոզչական ֆիասկոն կրեց․ այս անգամ Հայոց ցեղասպանությունը հայ ազգի մոտ երկրորդական, երրորդական օրակարգ դարձնելու բոլոր ճիգերը ապարդյուն էին։