Դավիթ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ․ ՍՊԱՍԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՉԿԱ, ԻՐԱՎԻՃԱԿԸ ՇԱՏ ԱՐԱԳ Է ԶԱՐԳԱՆՈՒՄ, ՄԵՐ ՇՈՒՐՋ ՕՂԱԿԸ ՈՒՂՂԱԿԻ ՍԵՂՄՎՈՒՄ Է
Արցախում թե քաղաքական շրջանակների, թե հասարակ արցախցիների հետ շփումները ակնհայտորեն ցույց են տալիս, որ նրանց տրամադրությունն ավելի քան մարտական է. ասում են՝ մենք ոչ մի պատերազմից էլ չենք վախենում, հանուն Արցախի պետականության և մեր Մայր հողում ապրելու մեր իրավունքի մենք պատրաստ ենք ամեն ինչի: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը, ով այս օրերին գտնվում է Արցախում: