ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԿԻՐԱՆՑԵՑԻՆԵՐԻ «ԿԵՂԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ» ՀԵՏՔԵՐՈՎ. ԻՆՉՊԵՍ ԵՆ ԽՍՀՄ-Ի ՏԱՐԻՆԵՐԻՆ ՃՇԳՐՏԵԼ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ

2024-06-20 09:41

Հայկական ԽՍՀ–ի, իսկ ավելի ուշ նաև Հայաստանի Հանրապետության իշխանությունները չէին կարող Կիրանցի շրջանում հողի սեփականության սխալ վկայականներ տալ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀԽՍՀ գյուղնախարարությանը կից «Հայպետհողշիննախագիծ» պետական նախագծային ինստիտուտի («Армгипрозем») նախկին ղեկավար Սերգեյ Հարությունյանը։

  • ԵԹԵ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԸ «ՆԵՐԳԱՂԹԵԼ ԵՆ», ԱՊԱ ԳՈՒՑԵ ԳԵՐԻՆԵՐՆ ԷԼ ԿԱՄԱՎՈ՞Ր ԵՆ ՄՆՈՒՄ ԲԱՔՎՈՒՄ, ՊԱՐՈՆ Օ'ԲՐԱՅԸՆ

    2024-06-20 08:59

    Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը տեղեկացրել է Լիբանանում Իրանի դեսպանի հետ Արամ Առաջինի հանդիպման մասին: «Նորին Սրբությունը, անդրադառնալով Արցախի հարցին՝ շեշտեց արցախահայության վերադարձի իրավունքը միջազգային հովանավորության ներքո, և շեշտեց Ադրբեջանում պահվող հայ քաղաքական բանտարկյալների շուտափույթ ազատ արձակման հրամայականը և այս հարցով խնդրեց Իրանի միջամտությունը, նկատի ունենալով Իրանի և Հայաստանի միջև գոյություն ունեցող պատմական հարաբերությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • ԿԻՐԱՆՑԵՑԻՆԵՐԸ ԿՈՐՑՐԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՀՈՂԵՐԸ ՄՇԱԿԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

    2024-06-19 16:26

    Կիրանցի բնակիչները կորցրել են Բերքաբերի ջրամբարի ափին գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերը մշակելու հնարավորությունը. անհանգստացած են՝ ինչպե՞ս են հավաքելու այդտեղ ցանված ցորենը: Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին, News.am-ի թղթակցի հետ զրույցում պատմում է Աճարկուտի բնակիչ Կարեն Ղազարյանը՝ նշելով, որ մոտ 15 օրից գյուղացիները պետք է հավաքեին ցորենը:

  • ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2024-06-19 11:45

    Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ասուլիսը Երևանի «Անի Գրանդ» հյուրանոցում։  

  • ՓՈՐՁԵԼՈՎ ԹՈՒԼԱՑՆԵԼ ՌԴ-Ի ՀԻՄՆԱՍՅՈՒՆԸ. ՔԱՂԱՔԱԳԵՏԸ` ԱՄՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ԱԿՏԻՎ ԱՅՑԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՀ

    2024-06-19 11:16

    Վերջին շրջանում հայ–ամերիկյան հարաբերությունների ակտիվացումն ու Հայաստան ԱՄՆ պաշտոնյաների ակտիվ այցերի հիմնական նպատակը տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության թուլացումն է, քանի որ ՀՀ–ն համարվում է Հարավային Կովկասում ՌԴ հիմնասյունը։ Նման տեսակետ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց քաղաքագետ Բենիամին Պողոսյանը։

  • ԱՐՍԵՆՅԱՆԸ՝ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ. ԵՐԲ ՍՈԽԸ ՍԽՏՈՐԻՑ ՔԱՂՑՐ ՉԷ

    2024-06-18 14:45

    Ասել, որ ի դեմս Վաղարշակ Հարությունյանի՝ Հայաստանն ունի իր անկախության պատմության մեջ վատթարագույն դեսպանը Ռուսաստանում, նշանակում է՝ ոչինչ չասել։ Կարելի է այլ կերպ էլ ձևակերպել. Հայաստանը գործնականում դեսպան չունի Ռուսաստանում, քանզի այդ դիվանագետ կոչեցյալի ներկայությունը հավասարազոր է նույնիսկ ոչ թե զրոյի, այլ մինուսի: Որովհետև նա և իր «գործունեությունը» առավել քան հստակ խորհրդանշում են երկկողմ հարաբերությունների կայուն վատթարացումը, ինչը այս տեմպերով շատ շուտով կարող է անցնել անդարձելիության կետը:

  • Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԵՎՍ 4 ԳՅՈՒՂ ՀԱՆՁՆԵԼ, ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ՀԱՆՐԱՔՎԵ Է ՊԵՏՔ

    2024-06-18 12:15

    ՀՀ իշխանությունը պատրաստվում է ևս 4 գյուղ հանձնել Ադրբեջանին, ինչը կարող է միայն հանրաքվեով տեղի ունենալ։ Իր ֆեյսբուքյան էջում այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ նշելով, որ Փաշինյանի սյունիքյան այցը, որին հետևելու են այցեր նաև այլ մարզեր, նպատակ ուներ հանրապետությունը նախապատրաստել հանրաքվեի գործընթացին:

  • ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ «ՊԱՏԱՍԽԱՆ ՔԱՅԼԸ»

    2024-06-18 08:26

    Ինչպեսև ենթադրվում էր, բռնաճնշումներ ծավալվեցին։ Իսկ ուրիշ ի՞նչ անի Փաշինյանը։ Պետք է, չէ՞, ինչ-որ կերպ արդարացնի ուժայինների գործողությունները հունիսի 12-ին, երբ ցուցարարների վրա սկսեցին լուսաձայնային նռնակներ նետել։ Նետել տասնյակներով, ինչի արդյունքում շատերը վնասվածքներ ստացան, ոմանք էլ՝ խեղվածքներ: Լուսաձայնային գրոհն ուղեկցվում էր ծեծով, ձերբակալություններով, հետագա նվաստացումներով՝ արդեն ոստիկանական բաժանմունքներում։

  • ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԸ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ Է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2024-06-17 18:56

    «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն իր աջակիցների հետ Բաղրամյան պողոտայում է: Ազգային ժողովում ընդդիմադիր խմբացկությունների պահանջով արտահերթ նիստ է հրավիրված:  

  • ԴԱՏԱՊԱՐՏԵԼԻ Է ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԸ. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

    2024-06-17 12:38

    Խստագույնս դատապարտելի է ՀՀ իշխանությունների կողմից արցախցիների նկատմամբ ուղղորդված ատելության խոսքը, ինչն արտահայտվեց նաև հունիսի 12–ին ԱԺ–ում ՀՀ վարչապետի հայտարարություններում։ Այդ մասին համատեղ հայտարարություն են տարածել ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն ու Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։