ՆՐԲԱԳԾԵՐ՝ ՄԱՆԿՈՒՐՏԻ ԴԻՄԱՆԿԱՐԻՆ
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց տվեց անգլիացի լրագրողներին: Անգլիացի գործընկերների պրոֆեսիոնալ հարցերի շնորհիվ մի քանի նոր նրբագծեր ավելացան մանկուրտի արդեն հայտնի դիմանկարին։
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց տվեց անգլիացի լրագրողներին: Անգլիացի գործընկերների պրոֆեսիոնալ հարցերի շնորհիվ մի քանի նոր նրբագծեր ավելացան մանկուրտի արդեն հայտնի դիմանկարին։
Երեւանի Հանրապետության հրապարակից մեկնարկել է Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունների կազմակերպած ավանդական Ջահերով երթը։
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.
Մի պահ պետք է գալու 100-200-300 հազար սովորական մարդկանցով դուրս գալ փողոց ու ասել, որ սա մեր եկեղեցին է։ Երկու օր է` նորմալ մարդիկ իրար ասում են. «Էս ի՞նչ հարձակում են սկսել եկեղեցու դեմ, Բագրատ Սրբազանի դեմ, մյուսների դեմ»։ Հարցադրումը ինքնին սխալ է։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը տեսանյութ-անոնս էր հրապարակել ադրբեջանցիների կողմից առևանգված և Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի մասին։ Հարցազրույցի բովանդակության մասին ոչինչ ասված չէր, չնայած որ հայտարարում էին ծավալուն հարցազրույցի մասին:
Փաշինյանի կառավարությունը պաշտոնապես պարտավորվել է ամենամոտ ժամանակներս Ադրբեջանին հանձնել Բաքվի պահանջած տարածքները Հայաստանի հյուսիսում: Ադրբեջանի զինված ուժերն առանց որևէ ջանքի կզբաղեցնեն դիրքեր, որոնք թույլ կտան վերահսկել Հայաստանի հյուսիսային շրջանները հայ-վրացական սահմանի մոտ: Այդ որոշումները «ժողովրդավարության բաստիոնն» ընդունել է առանց սահմանամերձ գյուղերի և ողջ Հայաստանի բնակիչների կարծիքը հաշվի առնելու։
Օկուպացիոն ռեժիմը բարոյալքված է: Այս մասին ֆեյբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչների հետ քննարկել է ապրիլի 5-ին Բրյուսելում Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպման արդյունքները, գրում է «Հրապարակ»-ը։ Հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 19-ին՝ «Քաղաքացիական պայմանագրի» գրասենյակում։
Սա Ոսկեպարի, Կիրանցի կամ Բաղանիսի խնդիրը չէ, սա Հայաստանի ուղղակիորեն կյանքի վճռորոծ դրսեւորումն է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, որը ողջ գիշերն անցկացրել է Բաղանիսում, տեղի բնակիչների հետ:
Ավա՜ղ, նրանք երբեք չեն հանդիպի և չեն նայի միմյանց աչքերին. ոչ միայն այս, այլև այն աշխարհում... Քանզի Հայոց ցեղասպանության խաչին գամված, Հայ Առաքելական Եկեղեցու կողմից սրբադասված 1.500.000 նահատակները դրախտում են։ Նրանց հիշատակը պղծողներին, այլասերված գերեզմանապիղծներին ու սադիստներին այլ ճակատագիր է վիճակված. հավերժ այրվել գեհենական կրակի բոցերում։ Ամե՛ն: