ՀՅԴ-Ն ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄ Է ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՇՈՒՐՋ ԳՈՅԱՑՆԵԼ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
ՀՅԴ 35-րդ Ընդհանուր Ժողովը հանդես է եկել հայտարարությամբ: «ՀՅԴ 35-րդ Ընդհանուր Ժողովը գումարվեց Հայաստանի Հանրապետության և ողջ հայության համար աշխարհաքաղաքական և ներազգային լրջագույն մարտահրավերների, Արցախի Հանրապետության բռնազավթման, Արցախում տեղի ունեցած ցեղասպանության, Հայոց պետականության դեմ ուղղված գոյութենական սպառնալիքների ժամանակահատվածում։