ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԳԻՆԻ ԱՐՏԱՀԱՆՈՂՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ ԿՏՐՈՒԿ ՎԱՏԱՑԵԼ Է. ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃՈՒՄ ԵՆ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ` ՆՎԱԶՈՒՄ

2023-10-17 09:47

Ռուսական ռուբլու թուլացման և հայկական դրամի արժևորման պատճառով գինի արտահանողների վիճակը կտրուկ վատացել է։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի գինեգործության ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը։

  • Գառնիկ ՊԵՏՐՈՍՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՄԵՆԱԼՈՒՐՋ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՉԵՆ ԼՈՒԾՎՈՒՄ

    2023-10-12 10:19

    Ոռոգման համակարգի խնդիրը, ապրանքների իրացման հարցը, արտահանման հետ կապված դժվարությունները, փոխարժեքի տատանումները, վարկերի բարձր տոկոսադրույքները՝ այս ամենը գյուղատնտեսության ոլորտում լուրջ մարտահրավերներ են, որոնց լուծման համար պետությունը քայլեր չի ձեռնարկում, գործնականում ոչ ոք չի զբաղվում ոլորտի խնդիրներով։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը։

  • ԹՇՆԱՄԱՆՔ ՍԵՓԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՆԴԵՊ ԵՎ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ. ՏՆՏԵՍԱԳԵՏԸ՝ ԵԱՏՄ–ԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՄԱՍԻՆ

    2023-10-09 11:55

    ԵԱՏՄ–ից Հայաստանի դուրս գալը ինքնասպանություն է. տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Թաթուլ Մանասերյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում այս կերպ որակեց տնտեսական միությունից դուրս գալու մասին մերձիշխանական շրջանակներից հնչող հայտարարությունները։

  • Energy Voice. ԵՄ ԳԱԶԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԿՐԿՆԱՊԱՏԿԵԼՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ՏԱԿ Է

    2023-10-07 13:52

    Ադրբեջանը, հնարավոր է, չկարողանա իրականացնել մինչև 2027 թվականը Եվրոպա բնական գազի արտահանումը կրկնապատկելու իր հավակնությունները, քանի որ չի կարողացել  վաճառքի երկարաժամկետ գործարքներ կնքել, որոնք անհրաժեշտ են նրան նախքան արդյունահանումը մեծացնելու համար միլիարդավոր դոլարներ ներդնելը, հայտնում է Energy Voice-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։

  • ԱՐԴՇԻՆԲԱՆԿՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՄՐՑԱՆԱԿԻ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՈՐԱԿԻ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

    2023-10-03 13:49

    Արդշինբանկը գերմանական Commerzbank-ի կողմից արժանացել է STP Quality Award մրցանակին՝ միջազգային փոխանցումների բարձր որակի ապահովման գործում ակնառու ձեռքբերումների համար։

  • ԳԱՂԹ

    2023-09-30 11:34

    Հերթական անգամ տարածք կորցնելով՝ ժողովրդագրական սուր խնդիրներ ունեցող Հայաստանը հնարավորություն ստացավ գոնե ինտեգրելու Արցախից բռնի տեղահանված մարդկանց։ Արդեն բոլորի համար պարզ է, որ Լեռնային Ղարաբաղում 120 հազար բնակչությունից լավագույն դեպքում կմնա նվազագույն և էկզոտիկ ազգային փոքրամասնություն՝ մի քանի հազար մարդ, իսկ Հայաստան միանգամից կտեղափոխվի աշխատանքային ռեսուրսների լուրջ զանգված՝ ավելի քան 100 հազար փախստականներ։ Կօգտվի՞ արդյոք կառավարությունը թեկուզ ողբերգական իրադարձությունների բերումով ստեղծված հնարավորությունից...

  • Վահե ԴԱՎԹՅԱՆ․ ԱՅՍ ՍՑԵՆԱՐԸ ՆՎԱԶԵՑՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ՝ ՈՐՊԵՍ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱՀԱՆՈՂ ԵՐԿՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

    2023-09-11 12:42

    Ռուսաստանի էներգետիկայի նախարար Շուլգինովը հայտարարել է Ռուսաստանից Ադրբեջանի ու Հայաստանի տարածքով դեպի Իրան էլեկտրաէներգիա արտահաբելու ծրագրերի մասին: Նախատեսվում է, ըստ Շուլգինովի, դեռևս օգտագործել առկա ենթակռուցվածքները: Այս մասին գրում է էներգետիկ ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը:

  • ՎԻՎԱ-ՄՏՍ-Ը ԳՈՐԾԱՐԿՈՒՄ Է ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՇԱՐԺԱԿԱՆ ԵՎ ՖԻՔՍՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐ ԿՈՆՎԵՐԳԵՆՏ ԼՈՒԾՈՒՄ՝ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ

    2023-09-05 17:35

    Վիվա-ՄՏՍ-ն իր հաճախորդներին առաջարկում է աշխատանքային հեռախոսահամարներից ստացված և կատարված զանգերի ամբողջական վերահսկման գործիք։ Վիվա-ՄՏՍ-ի առաջարկած՝ կորպորատիվ շարժական և ֆիքսված ծառայությունների նոր կոնվերգենտ լուծումը լայնորեն կիրառվում է շատ ոլորտներում, հատկապես այն ընկերությունների կողմից, որոնք ունեն հեռավար աշխատող ու շրջիկ աշխատակիցներ:

  • ԱՌԱՋԻՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՊՈՐՏՖԵԼԸ ԳԵՐԱԶԱՆՑԵԼ Է 200 ՄԼՐԴ ԴՐԱՄԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2023-08-31 17:47

    Հիփոթեքային վարկերի պորտֆելի ծավալով շուրջ 6 տարի Ամերիաբանկը պահպանում է բացարձակ առաջատարի դիրքը Հայաստանի բանկային համակարգում: 2023-ի 1-ին կիսամյակում Ամերիաբանկի հիփոթեքային պորտֆելն աճել է ավելի քան 23 մլրդ դրամով` շուկայում առաջինը հատելով 200 մլրդ դրամի շեմը և 30.06.2023-ի դրությամբ կազմելով 209,6 մլրդ դրամ:

  • S&P-Ն ԲԱՐԵԼԱՎԵԼ Է ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ, ՍԱՀՄԱՆԵԼ «ԿԱՅՈՒՆ» ՀԵՌԱՆԿԱՐ

    2023-08-30 19:05

    S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Ամերիաբանկի` թողարկողի երկարաժամկետ վարկանիշը` սահմանելով այն BB-, իսկ հեռանկարը` «կայուն»: Միևնույն ժամանակ գործակալությունը հաստատել է բանկի` թողարկողի կարճաժամկետ B վարկանիշը: