ԲԱՑԵԼՈՎ «ՍՄԱՐԹ» ՀԱՇԻՎ ԱՄԵՐԻԱԲԱՆԿՈՒՄ՝ ԿՍՏԱՆԱՔ YEREVAN RIDE-Ի ՏԱՐԵԿԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՂԹԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Ամերիաբանկը մեկնարկում է նոր արշավ, որը Բանկի քարտապաններին հնարավորություն է տալիս ապրիլի 22-ից մայիսի 14-ը ներառյալ ձեռք բերել «Վելվիո» ընկերության Yerevan Ride հեծանվային հավելվածի մեկ ամսվա բաժանորդագրություն 4500 դրամով, ինչպես նաև մուտքագրել AmeriaRide պրոմո կոդը և 15 րոպե ուղևորության համար վճարել ընդամենը 99 դրամ։ Այս մասին հայտնում է բանկի մամուլի ծառայությունը: