ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼՂ-ԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ
4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի ցանկը կհամալրվի նոր բնակավայրերով, որի արդյունքում ցանկում կներառվեն ՀՀ 39 համայնքների 443 բնակավայրեր՝ նախկին 148-ի փոխարեն։ Այս և մի շարք այլ փոփոխություններ է առաջարկում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում։ Նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել e-draft հարթակում։