ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արամ ՍԱՖԱՐՅԱՆ․ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՃԻՇՏ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԻ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՐԴ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ

2022-11-22 12:49

Կարելի էր նշել բազմաթիվ պատճառներ, թե ինչու ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովը չպետք է անցկացվեր Երևանում։ Այնուամենայնիվ, այն տեղի կունենա հենց Երևանում։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը։

  • «Ժողովուրդ»․ ԿԱ՛Մ ՄԱՆԴԱՏՆԵՐԸ ԿԴՆԵՔ, ԿԱ՛Մ ԴԱՏԱԽԱԶԸ ԿԳԱ ՁԵՐ ՀԵՏԵՎԻՑ

    2022-11-22 10:26

    «Հայաստան» խմբակցության պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու համար ՀՀ գլխավոր դատախազությունը սկսել է աշխատանքները ՀՀ Ազգային ժողովի հետ, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։ Պարբերականի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հետ աշխատանքային կարգով քննարկվել է դատախազ Աննա Վարդապետյանի ԱԺ մտնելու և պատգամավորներին «տանելու» հարմար ժամանակահատվածը երբ կլինի, և, ԱԺ-ից հորդորել են մի փոքր սպասել:

  • Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ․ ՆԱՅՈՒՄ ԵՍ ԼՐԱՀՈՍՆ ՈՒ ԱՊՇՈՒՄ

    2022-11-21 19:13

    Ավետիք Իշխանյանը գրում է․

  • «Ժողովուրդ»․ ՆԱԽԱՐԱՐԻ ՄՈՐ՝ «ՎԻԳՄՈՐ» ԿԼԻՆԻԿԱՅԻ ՇԵՆՔԻ ՁԵՌՔ ԲԵՐՄԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

    2022-11-18 12:11

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Պետությունն ընտրված վերաբերմունքով է առաջնորդվում պաշտոնյաներին կամ նրանց ընտանիքի անդամներին պատկանող գույքի ձեռք բերման օրինականությունը ստուգելու կամ մութ անկյունները բացահայտելու հարցում: Այս օրերին, երբ բոլորի ուշադրությունը Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Սիլ Պլազայի» շենքն ու դրա ձեռք բերման պատմությունն է, ոչ պակաս աղմկահարույց այլ գործարքներ պարզապես ստվերվել են, կամ էլ, պարզապես, քաղաքական իշխանությունը դրանց հետևից գնալու քաղաքական կամք ու ցանկություն չունի:

  • «Ժողովուրդ». ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆՆ ՈՒ ՎԱՀԱԳՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ ՄԻ ՔԱՆԻ ՕՐ ԱՌԱՋ ՄԱԴՐԻԴ ԵՆ ՄԵԿՆԵԼ ՊԱՐԶԱՊԵՍ ՇՐՋԱԳԱՅԵԼՈՒ ՀԱՄԱՐ

    2022-11-18 11:55

    «Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները երեկ՝ նոյեմբերի 16-ին, հերթական «վոյաժների» են մեկնել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ու պատգամավոր Վահագն Ալեքսանյանն Իսպանիա՝ Մադրիդ են մեկնել, որտեղ մասնակցելու են ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանի աշխատանքներին:

  • «Ժողովուրդ»․ ՄԻՔԱՅԵԼ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ Է ԼԵՎՈՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ

    2022-11-18 11:45

    Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրեական վարույթով հարցաքննվել է ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։

  • ԳՆԻՇԻԿՈՒՄ ՆՈՐ ՋՐԸՆԴՈՒՆԻՉ Է ԳՈՐԾԱՐԿՎԵԼ

    2022-11-17 17:54

    Վիվա-ՄՏՍ-ը և Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), Վայոց ձորի մարզի Գնիշիկ համայնքում տևական ժամանակ՝ յոթ տարի, տարբեր ծրագրեր են իրականացրել: Գործընկեր կազմակերպություններին հաջողվել է կայուն զարգացման արդյունավետ մոդել կիրառել «Էկո գյուղերի ցանց» ծրագրում ընդգրկված այս բնակավայրում: Գնիշիկում նոր ջրընդունիչը գործարկելու նպատակով կազմակերպված շրջայցն սկսվել է արդյունավետ գործընկերությունը խորհրդանշող ծառատունկով:

  • «Փաստ»․ ՊԱՅՔԱՐ ԵՐԿՐՈՐԴ, ՄԻԳՈՒՑԵ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԻ ՀԱՄԱՐ

    2022-11-17 12:30

    «Փաստ» օրաթերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում շատ լավ հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումը շատ երկարաձգել չի ստացվելու։ Դա անհնար է ոչ միայն նրա նկատմամբ հանրային մեծ հակակրանքի ֆոնին, այլև նրա, որ թիմի անդամներին Փաշինյանի ժողովրդականության իսպառին մոտ կորուստը սկսում է խանգարել։ Բոլորը հասկանում են, որ այսօր ՔՊ-ն 2018-ի «ջահելների» կուսակցությունը չէ, որտեղ կար միայն Նիկոլ Փաշինյանը, իսկ մնացածն իրենցից ոչինչ չէին ներկայացնում։ Այժմ պետական ու ֆինանսական ռեսուրսները ներսում ձևավորել են դեմքերի։ Եվ այժմ ակնհայտ է, որ պայքարում են Նիկոլ Փաշինյանից հետո երկրորդ տեղի համար, որը առաջիկայում կարող է վերածվել առաջինի։

  • «Հրապարակ». ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՉԻ ՇՏԱՊՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԵԼ

    2022-11-17 11:51

    «Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի պետնախարարի պաշտոնում նշանակվելուց հետո Ռուբեն Վարդանյանը չի շտապում կառավարության կազմում փոփոխություններ անել։ Դա առաջին հայացքից տարօրինակ է, քանի որ նա ստացել է կառավարման լայն լիազորություններ. եթե Արտակ Բեգլարյանը պետնախարարի պաշտոնում 5 ոլորտ էր ղեկավարում, ապա Ռուբեն Վարդանյանի վերահսկողության տակ են բոլոր նախարարությունները, բացի ուժայիններից, ինչպես նաև կառավարությանն առընթեր բոլոր մարմինները, մինչև անգամ ԱԳՆ-ն, որն Արցախի քաղաքական շրջանակները նոնսենս են համարում, քանի որ պետության գլուխն է արտաքին քաղաքականությունը որոշում։

  • «Ժողովուրդ». ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԸ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆ Է ՈՐՈՇՈՒՄ

    2022-11-17 10:24

    «Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի արտաքին քաղաքականությանն առնչվող հիմնական հարցերը ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի խորհրդական Վահան Կոստանյանն է որոշում: