ՎԻՎԱ-ՄՏՍ. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ Ի ՊԱՏԱՍԽԱՆ «ԺՈՂՈՎՈՒՐԴ» ՕՐԱԹԵՐԹԻ ՏԱՐԱԾԱԾ ԿԵՂԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ
Վիվա–ՄՏՍ–ը ևս մեկ անգամ ստիպված է արձագանքել «Ժողովուրդ» օրաթերթի և փոխկապակցված կայքի՝ մերկապարանոց, կեղծ ու անպատասխանատու մեղադրանքներին։
Վիվա–ՄՏՍ–ը ևս մեկ անգամ ստիպված է արձագանքել «Ժողովուրդ» օրաթերթի և փոխկապակցված կայքի՝ մերկապարանոց, կեղծ ու անպատասխանատու մեղադրանքներին։
Տեխասի տեխնոլոգիական համալսարանի գիտնականները պարզել են, որ անընդհատ նորությունները ստուգելու մոլուցք ունեցող մարդիկ ավելի հաճախ են տառապում սթրեսից, անհանգստությունից և ֆիզիկական հիվանդություններից: Գիտնականների աշխատանքը հրապարակվել է Health Communication ամսագրում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երևանի նախկին քաղաքապետ, կատակերգակ դերասան Հայկ Մարությանն առաջիկայում նոր շոու կմատուցի մարդականց:
«Ժողովուրդ» օրաթերթի՝ 25.08.2022 համարում լույս տեսած, ինչպես նաև առանձին կայքերում տեղ գտած՝ «Ինչպես են «Վիվա ՄՏՍ»-ի քարտերը հայտնվել Ադրբեջանի հատուկ ծառայությունների ձեռքին» հրապարակման մեջ պարունակվող տեղեկատվությունն առ այն, թե իբր, մեջբերում ենք. ««Վիվա ՄՏՍ» ընկերությունը ադրբեջանցիներին բջջային քարտեր է բաժանել», իրականությանը չի համապատասխանում, ամբողջովին կեղծ է և շինծու:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Քաղաքական հնարավոր զարգացումներին կամ թեժ աշնանն ընդառաջ, Նիկոլ Փաշինյանն ապահովագրում է իր իշխանությունը։ Երեկ կառավարությունը որոշեց, որ սեպտեմբերի 1-ից կենսաթոշակները կբարձրանան 2-3 հազար դրամով: Իհարկե, ահռելի գնաճի ֆոնին թոշակների այս չնչին բարձրացումը որևէ նշանակություն չի կարող ունենալ մարդկանց կյանքում։ Մանավանդ իրենց միլիոնանոց աշխատավարձերի ֆոնին սա առնվազն ծաղր է հանրության նկատմամբ, բայց փիառի համար բավարար է:
Կիպրոս, Հունաստան, Իսպանիա, Իտալիա, Եգիպտոս, ԱՄԷ, Ռուսաստան, Վրաստան. նշված երկրներն այս ամռան թեժ տապից փախչելու ամենաթոփ ուղղությունների շարքում են:
Սրանք ոչ թե չգիտեն, թե ինչ է լինելու այս ամենի արդյունքում, այլ, լավատեղյակ լինելով, քանդում ու ավերում են այն ամենը, ինչը կապված է երկրի պաշտպանության հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը` անդրադառնալով գումարով պարտադիր զինծառայությունից ազատվելու կառավարության ներկայացրած նախագծին:
Կառավարությունն այսօր՝ օգոստոսի 24-ին, հավանություն է տվել Պաշտպանության նախարարության մշակած օրենքի նոր նախագծին, որով առաջարկում է գումարով ազատում պարտադիր զինվորական ծառայությունից։ Մասնավորապես, ըստ նախագծի՝ ժամկետային ծառայության մեկնարկից չորսուկես ամիս անց՝ զինվորական ուսումնական փուլը լրանալուց հետո, զինծառայողը կարող է Հայաստանի պետական բյուջե 24 միլիոն դրամ վճարել և վաղաժամկետ արձակվել պարտադիր զինվորական ծառայությունից:
«Սուրմալու» առևտրային կենտրոնում տեղի ունեցած պայթյունի արդյունքում մահացածների ժառանգներին, ինչպես նաև նյութական վնաս կրած կազմակերպություններին պատճառված վնասի հատուցման հարցը չի սահմանափակվում ապահովագրությամբ, և անհիմն է հարցին միայն այդ ասպեկտով անդրադառնալ և հայտարարել, որ Կառավարությունը չի կարող ապահովագրական ընկերությունների փոխարեն ստանձնել փոխհատուցման պարտավորություն։ News.am–ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը՝ անդրադառնալով այսօր էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտարարությանը։
«Հրապարակ» թերթը գրում է. «Ոչ ոք չէր սպասում, իհարկե, որ օգոստոսի 23-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա, կամ Հայաստանի կյանքում տեկտոնական շարժեր կգրանցվեն: Բայց Անկախության հռչակագրի օրն իր մեջ հետաքրքիր խորհուրդ էր պարունակում, և Էդգար Ղազարյանն այդ խորհուրդը լիուլի օգտագործեց` մենմենակ նախաձեռնելով ԳԽ սիմվոլիկ նիստն ու երեկոյան հանրահավաքը: