«Ժողովուրդ»․ ՈՒՇԱԳՐԱՎ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻ ԵՎ ՄՅՈՒՍՆԵՐԻ ԳՈՐԾՈՎ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Առաջիկայում Պաշտպանության նախարարության նախկին պաշտոնատար անձանց դեմ հարուցված քրեական գործով հետաքրքիր զարգացումներ են սպասվում: Թերթի տեղեկությունների համաձայն՝ դատարանից այս օրերին զանգահարել են ՊՆ նախկին պաշտոնատար անձանց փաստաբաններին և հայտնել, որ որոշումը կայացված է, և Հակակոռուպցիոն կոմիտեն է քննելու պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և մյուս պաշտոնատար անձանց քրեական վարույթը: