ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ամրամ ՄԱԿԻՆՅԱՆ․ ՇՈՈՒՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է, ԲԱՅՑ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ՇԵՂԵԼՈՒ ԲՈԼՈՐ ՓՈՐՁԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆ

2021-10-12 17:03

Անդրադառնալով հատուկ քննչական ծառայության կողմից ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանին սպասարկած ինքնաթիռի արտասահման թռիչքների փաստի առթիվ քրեական գործ հարուցելու հարցին՝ անհրաժեշտ եմ համարում նախ և առաջ ընդգծել, որ անձամբ ինձ համար կանխատեսելի էր նույն ծառայության կողմից քննված քրեական գործի` (դիզելի գործ) դատարանում փլուզումը սկսվելու փուլում նախաձեռնել ՀՀ երրորդ Նախագահին «առնչվող» նոր քրեական գործի հարուցում. ինչ խոսք, պատվիրատուի սպասելիքները որևէ ձևով արդարացնել է պետք ...

  • «Փաստ». ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԻՍԿԱԿԱՆ «ԳԼԽԱՑԱՎԱՆՔ» Է ԴԱՐՁԵԼ «ՏԵԼԵԳՐԱՄԸ»

    2021-10-12 12:38

    «Փաստ» թերթը գրում է. «Հայաստանը երբեք չի ունեցել տեղեկատվական հոսքերից այս աստիճան վախեցած ու տեղեկատվական հոսքերի դեմ թույլատրելի ու անթույլատրելի գործիքներով, հնարավոր ու անհնար միջոցներով այսքան պայքարող իշխանություն: Ընդ որում, ոչ թե արտաքին, այլ առավելապես ներքին տեղեկատվական հոսքերի դեմ: Վերջին շրջանում նաև մեր հանրությունն է բավական ակտիվորեն սկսել օգտվել Տելեգրամ-ալիքներից՝ որպես այլընտրանքային տեղեկատվության միջոց։

  • Արթուր ՂԱԶԻՆՅԱՆ․ ՍՐԱ ՄԱՍԻՆ ՊԵՏՔ Է ԽՈՍԻ ԻՆՔԸ՝ ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԸ

    2021-10-11 17:05

    Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է.

  • «ՔԵԶ ՀԱՄԱՐ, ԵՐևԱՆ» ՖՈՏՈՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ԲԱՑՎԵՑ ԵՐևԱՆԻ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԿԱՅԱՐԱՆՈՒՄ

    2021-10-11 10:44

    Երևանի երկաթուղային կայարանում բացվել է մեր մայրաքաղաքի օրվան նվիրված ցուցահանդես: Այստեղ ներկայացված են տաղանդավոր լուսանկարիչ, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության աշխատակից Ելենա Առաքելովայի (Arle) աշխատանքները:

  • ԿՈՎԿԱՍՅԱՆ ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՍՏԱՐԱՆԸ (CWR) ՆՇՈՒՄ Է ԻՐ 10-ԱՄՅԱԿԸ

    2021-10-11 09:38

    Այս տարի՝ 2021թ․-ին Հարավային Կովկասում առաջին մասնավոր պահպանվող տարածքը՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը (CWR) նշում է իր ստեղծման 10-ամյակը։ CWR-ը ստեղծվել և կառավարվում է Վայրի բնության մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից։

  • Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ` ՓԱՇԻՆՅԱՆԻՆ․ ԵԹԵ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՅՆ ԽՈՐՈՎԱԾ ԷՐ ԱՆՈՒՄ, ԻՆՉՈ՞Ւ ԷԻՐ ՓԱԽԵԼ ԲՈՒՆԿԵՐ

    2021-10-09 17:53

    Փողոցներում խորոված անելով հայտնի է Նիկոլ Փաշինյանը և շրջապատը։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

  • ԵԿԵՂԵՑԻՆ ԿԼՑՆԻ՞ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԸ

    2021-10-09 16:02

    Պատերազմի առաջին տարելիցն ուշագրավ առիթ է հետահայաց գնահատելու Հայաստանում, Արցախում և Սփյուռքում մեր ռազմավարական ինստիտուտների, կարևորագույն կառույցների վարքը, արժևորելու նրանց բերած նպաստը, իրողությունները սթափ գնահատելու, իրերն իրենց անուններով կոչելու խիզախությունը։

  • «Փաստ». ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՔԱՂԱՔԱՎԱՐԻ ԲԱՑԱՏՐԵԼ ԵՆ, ՈՐ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ՄԻ ՔԱՆԻ ԱՄՍՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԳՈՒՅՔ ԲՌՆԱԳՐԱՎԵԼ

    2021-10-09 12:12

    «Փաստ» թերթի տեղեկություններով, օրերս Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել քննարկում, որի հիմնական թեման կապված է եղել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի և դրա կիրառելիության հետ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, քննարկմանը մասնակցել է մասնագետների բավական լայն շրջանակ, հիմնականում՝ տնտեսագետներ և իրավաբաններ։ Փաշինյանը բավական նյարդային կերպով դժգոհել է, որ օրենքը գրեթե չի կիրառվում, քանի որ փաստացի դրա արդյունքները ոչ մի կերպ նկատելի չեն։ Նա ասել է, որ «պրոցեսը չի արդարացնում մեր սպասումները, որոնք բոլորս ակնկալում էինք այն ընդունելիս»։

  • ՀԱՅՏՆԻ ԵՆ «ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆ» ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԸ

    2021-10-09 11:00

    Կայացավ «Վահան Թեքեյան» ամենամյա միջազգային մրցանակաբաշխությունը։ Արդեն 27-րդ անգամ անցկացվող մրցանակաբաշխության շնորհիվ Միությունը գնահատում և խրախուսման է արժանացնում մշակույթի և գիտության տարբեր բնագավառների լավագույններին։

  • ՄՏԱԴԻՐ ԵՆ ԽՈՇՏԱՆԳԵԼ՝ ՍՊԱՆԵԼՈՒ ԱՍՏԻՃԱՆ

    2021-10-09 10:27

    Կորոնավիրուսի բուժումը Հայաստանի չպատվաստված քաղաքացիների համար մոտ ապագայում դառնալու է վճարովի: Այս մասին հայտնել է առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը, հաղորդում է Նովոստի-Արմենիան։ «Այս հարցն արդեն քննարկվում է նախարարությունում: Խոսքը բավականին թանկարժեք բուժման մասին է: Բուժումը քաղաքացիների համար կարժենա միջինում 800 հազար դրամ»,- ասված է հաղորդագրության մեջ։