ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ». ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ, ՈՐ ԴԱՏԱՐԱՆԸ ԿԱՍԵՑՆԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

2021-10-02 14:22

«Հրապարակ» թերթը գրում է. «Պետական և մասնավոր հիմնարկներում բունտ է հասունանում իշխանությունների նկատմամբ, պատճառն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն է կամ նրա հանրահայտ որոշումը, որը պետական տարբեր գերատեսչությունների փնթի աշխատանքի արդյունքում լրացուցիչ ֆինանսական խնդիրներ է ստեղծել աշխատողների համար։ Ի սկզբանե տարածեցին ինֆորմացիա, թե հենց հոկտեմբերի 1-ից տեսչական մարմնի օգնությամբ կսկսվեն «ռեյդեր»` կպահանջեն գրանցամատյաններ, պատվաստման սերտիֆիկատներ և 72-ժամյա վաղեմության ՊՇՌ բացասական թեստի տեղեկանք, իսկ չունեցողներին միանգամից կսկսեն պատժել: