«Հրապարակ»․ ՀԱՅՏՆԻ Է ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՔՊ ՑՈՒՑԱԿԻ ԱՌԱՋԻՆ ՀՆԳՅԱԿԸ
ՔՊ-ում արդեն սկսել են Երևանի ավագանու ընտրացուցակը կազմելու գործընթացը։ Անցած օրերին քննարկել և, կարելի է ասել, որոշում են կայացրել առաջին հնգյակի մասով, հայտնում է «Հրապարակը»։ Այսպիսով, ըստ տեղեկությունների՝ Ավինյանից հետո ցուցակում երկրորդ համարը կլինի Արմեն Փամբուխչյանի անունը, որն արդեն հայտնի է, որ Երևանի ընտրություններին ղեկավարելու է ՔՊ նախընտրական շտաբը: Երրորդ համարը, որքան էլ տարակուսելի է, գործող ավագանու ամենասկանդալային կանանցից մեկն է՝ «ականջ ծամող» Նուարդ Վարդանյանը, գրում է պարբերականը։