«Փաստ». ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԴԻՄԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ՝ ԱՌԱՋԱՐԿԵԼՈՎ ՀԱՊԿ-Ի ՆԻՍՏՆ ԱՆՑԿԱՑՆԵԼ ՈՐԵՎԷ ԱՅԼ ԵՐԿՐՈՒՄ
«Փաստ» թերթը գրում է. «Հունիսի 10-ին Երևանում պետք է կայանա ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների նիստը։ Այս տարի Հայաստանը ռոտացիոն սկզբունքով նախագահում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում։ Նշյալ նիստի հետ կապված՝ նախատեսվում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Երևան։ Սակայն ամեն բան այդքան էլ հարթ չէ։