Աննա ՄԿՐՏՉՅԱՆ․ ՊԱՐԶ ԵՐԵՎԱՑ, ԹԵ ՈՐՔԱՆ ՀԱՄԱՀՈՒՆՉ Է ՀՀ ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԹՈՒՐՔԻ ՊԱՅՔԱՐԸ ՄԵՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ
«Չորս տարի մեկը մյուսին հաջորդող արհավիրքներ ու դրանց դիմակայելու ցանկության ի սպառ բացակայություն։ Հանձնած Արցախ, 5000 հայորդու կյանք, կովիդի ոչ պատշաճ բուժման պայմանների արդյունքում 9000 մահ, Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանի զորք։ Սակայն այս ամենը երկրորդական էր Նիկոլի համար, որովհետև ցանկացած միտք սկսվում ու ավարտվում էր նախկիների նկատմամբ տարած հաղթանակի մասին բարբաջանքով»,- Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։