«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի նախորդ համարներից մեկում անդրադարձել էինք այն տեղեկություններին, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ՀՀ պետբյուջեի համար մուտքեր ապահովելու և Փաշինյանի դեմ հասունացող բունտը ավելի չսրելու նպատակով բավականին կասկածելի ներարկումներ են իրականացնում։ Այս թեմայի հետ կապված թերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, վերջերս Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա կատարած այցը չի սահմանափակվել միայն պաշտոնական հանդիպումներով. եղել է նաև ոչ պաշտոնական, կամ, այսպես ասած, կուլիսային հանդիպումների մի ամբողջ շղթա։