ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

ԲԱՔՈՒՆ ԻՆՔՆ Է ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏՎԵԼ. ՔԱՂԱՔԱԳԵՏԸ` ԵՄ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ

2024-11-30 10:56

Ամեն անգամ, երբ Ադրբեջանը բուռն դժգոհություն է հայտնում Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության և եվրոպացի հերթական պաշտոնյայի` սահմանային գոտի այցելելու կապակցությամբ, պետք է հիշի՝ ինքն է համաձայնություն տվել, որ այդ առաքելությունը Հայաստանում լինի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը՝ անդրադառնալով Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի այցին հաջորդած ադրբեջանական նյարդային պահվածքին։