Հենրիխ ԴԱՆԻԵԼՅԱՆ․ ՆԵՐԿԱՅԻՍ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԸ ՎԵՐԱԾՈՒՄ ԵՆ ԵՐԿԻՐԸ ԱՐՏԱՔԻՆ ՈՒԺԵՐԻ ՓՈՐՁԱԴԱՇՏԻ
Աշխարհում տեղի ունեցող աշխարհաքաղաքական վերադասավորումները մտնում են վճռորոշ փուլ։ Ռուսաստանը, օգտագործելով իր ռազմաքաղաքական հաջողությունը, խաղաղության գործընթացի նախաձեռնող է դառնում՝ Ուկրաինայի հետ բանակցություններ վերսկսելով։ Թուրքիան հետևողականորեն իրականացնում է իր պանթյուրքիստական ռազմավարությունը՝ խորացնելով դիրքերը տարածաշրջանում և ամրապնդելով համագործակցությունը ԱՄՆ-ի,ՌԴ-ի և այլ գերտերությունների հետ՝ բարձրացնելով երկկողմ վստահության մակարդակը։