Հուլիսի երրորդ կիրակի օրը լեռնահանքային և մետալուրգիական ոլորտի աշխատակիցները նշում են իրենց մասնագիտական տոնը`Հանքագործի և մետալուրգի սոնը։ Այդ առիթով Ագարակ քաղաքում հանդիսավոր միջոցառում է անցկացվել Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում (ԱՊՄԿ), որը Մեղրիի տարածաշրջանի կարևորագույն արդյունաբերական ձեռնարկություններից մեկն է։
ԱՅՍՕՐ ԿՈՄԲԻՆԱՏՈՒՄ ԱՇԽԱՏՈՒՄ Է ՇՈՒՐՋ 1100 ԱՇԽԱՏԱԿԻՑ։ Նրանց մասնագիտական կարողությունները, պատասխանատվությունն ու նվիրումը ապահովում են ձեռնարկության կայուն գործունեությունն ու հետագա զարգացումը։
Տոնական միջոցառման շրջանակում ԱՊՄԿ-ի ավելի քան 50 աշխատակիցներ արժանացել են պարգևների և շնորհակալագրերի՝ երկարամյա բարեխիղճ աշխատանքի, բարձր պրոֆեսիոնալիզմի և ձեռնարկության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։ Կոմբինատի գլխավոր տնօրենը շնորհավորել է կոլեկտիվին մասնագիտական տոնի առթիվ, շնորհակալություն հայտնել աշխատակիցներին իրենց պատասխանատու աշխատանքի համար և մաղթել նոր հաջողություններ, անվտանգ աշխատանք և բոլոր նպատակների իրականացում։

Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել է նաև ԶանգեզուրիՊՄԿ-ի գլխավոր տնօրեն, ԱՊՄԿ-ի-ի տնօրենների խորհրդի նախագահ Ռոման Խուդոլիյը։ Նա պարգևատրել է կոմբինատի աշխատանքի վետերաններին, ընդգծել նրանց ներդրումը ձեռնարկության զարգացման գործում և շնորհակալություն հայտնել ողջ կոլեկտիվին մասնագիտությանը հավատարիմ մնալու համար՝ մաղթելով արդյունավետ աշխատանք և նախատեսված ծրագրերի հաջող իրականացում։
Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը Մեղրիի տարածաշրջանի քաղաքաստեղծ ձեռնարկությունն է և կարևոր դեր է կատարում համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման գործում։ Տարիներ շարունակ ձեռնարկությունը սերտ համագործակցում է տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ աջակցելով տարածաշրջանի զարգացմանն ուղղված ծրագրերին և նախաձեռնություններին։

Մասնագիտական տոնի առթիվ կոմբինատի աշխատակիցներին շնորհավորել է նաև Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը։ Նա ընդգծել է ձեռնարկության նշանակությունը տարածաշրջանի համար, բարձր գնահատել ԱՊՄԿ-ի աշխատակիցների ներդրումը և մի շարք աշխատակիցների պարգևատրել համայնքային պարգևներով։
Միջոցառման ընթացքում ԱՊՄԿ-ի տնօրենների խորհրդի նախագահ Ռոման Խուդոլիյը պարգևատրվել է Արգիշտի Ա-ի անվան հուշարծաթե մեդալով, իսկ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենը՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան բրոնզե մեդալով։ Համայնքի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ձեռնարկության ղեկավարությանը երկարամյա համագործակցության, սոցիալական ծրագրերին ցուցաբերած աջակցության և Մեղրիի տարածաշրջանի զարգացման գործում ունեցած կարևոր ներդրման համար։
Տոնական միջոցառումը դարձավ լեռնահանքային և մետալուրգիական ոլորտի աշխատակիցների աշխատանքի, մասնագիտական նվիրումի և տարածաշրջանի արդյունաբերության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի արժանի գնահատականը։
