Ռուսաստանը շարունակում է Հայաստանին համակողմանի աջակցել սահմանապահ կառույցներիստեղծման և սահմանի պահպանության գործում։ Այս մասին ասել է ՌԴ ԱԴԾ տնօրենի առաջին տեղակալ-սահմանապահ ծառայության ղեկավար Վլադիմիր Կուլիշովը:
«ՀայաստանիՀանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի իրավական կարգավիճակի և գործունեության պայմանների մասին 1992թ. սեպտեմբերի 30-ի պայմանագրիհամաձայն՝հայկական կողմը Թուրքիայի և Իրանի հետ իր պետական սահմանի պահպանության լիազորությունները փոխանցել է Ռուսաստանի սահմանապահ զորքերին», – հիշեցրել է Կուլիշովը «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում:
Նա հիշեցրել է նաև, որ նույն պայմանագրով նախատեսված է, որ սեփական սահմանապահ կառույցների ստեղծման հետ մեկտեղ հայկական կողմը, համաձայնեցնելով Ռուսաստանի ԱԴԾ ղեկավարության հետ, հետևողականորեն իր հսկողության տակ է առնում Թուրքիայի և Իրանի հետ սահմանի հատվածները՝ կազմակերպելով դրանց պահպանությունը ռուսական սահմանապահ մարմինների հետ սերտ համագործակցությամբ:
Դրանից բացի Կուլիշովընշելէ, որհաշվիառնելով արտաքին սպառնալիքները՝ ՌԴ սահմանապահ ծառայությունը մեծացնում է իր ներուժը Եվրոպայի ոչ բարեկամական պետությունների հետ սահմաններին: Ռուսաստանիհյուսիս-արևմտյան սահմաններին իրավիճակը զգալիորեն սրվել է, հարևան երկրները նոր ռազմաբազաներ են կառուցում։ Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության ղեկավարը նշել է, որ աճել են ՆԱՏՕ-ի հովանավորությամբ անցկացվողզորավարժությունների քանակը և մասշտաբները, որոնց ընթացքում մշակվում են ՌԴ-ի հետ բախման տարբեր սցենարներ:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 2024 թվականի հուլիսի վերջին ՌԴ ԱԴԾ-ն հայկական կողմին է փոխանցել «Զվարթնոց» օդանավակայանում պետական սահմանի պահպանության գործառույթները։ Դրա համար հիմք է ծառայելհայկական կողմի 2024 թվականի մարտի 1-ի դիմումը՝ «Զվարթնոց» օդային անցակետի նկատմամբ սահմանային հսկողությունն ամբողջությամբ Հայաստանի սահմանապահ զորքերի տնօրինմանը անցնելու մասին(1992 թվականից ծառայությունն իրականացվում էր համատեղ)։
2024 թվականիդեկտեմբերի 30-ից հայ-իրանական սահմանի վերահսկողությունն իրականացնում են միայն Հայաստանի սահմանապահները։ Մինչ այդ, Հայաստանի անկախացումից ի վեր, «Ագարակ» անցակետում սահմանային հսկողությունն իրականացրել են ՌԴ սահմանապահ զորքերի զինծառայողները։
2025-ի հունվարինՀայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հնարավոր էր համարել հայ սահմանապահների կողմից Թուրքիայի հետ սահմանի ինքնուրույն հսկողությունը։ Նույն թվականիփետրվարին «Մարգարա» (Թուրքիայի հետ սահման) անցակետում հայ սահմանապահները փոխարինել են ռուս սահմանապահներին։
Sputnik Արմենիա
