Իսրայելական և լիբանանյան կողմերը Վաշինգտոնում անցկացրել են բանակցությունների չորրորդ փուլը։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Թոմի Պիգոտը։
«Այսօր Պետքարտուղարությունում տեղի է ունեցել Իսրայելի և Լիբանանի պատվիրակությունների չորրորդ հանդիպումը՝ ԱՄՆ հովանու ներքո ընթացող ուղիղ բանակցությունների չորրորդ փուլի շրջանակում։ Քաղաքական մակարդակում և անվտանգության ոլորտում առաջընթացը շարունակվում է», — ասվում է նրա X-ում (նախկինում՝ Twitter) գրառման մեջ։
Պիգոտը նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակում են հավատարիմ մնալ բանակցություններին աջակցելուն։ Նրա խոսքով՝ հաջորդ փուլը նախատեսված է չորեքշաբթի՝ հունիսի 3-ին։
News.am
