Логотип

«Ադրբեջանական խաղաղապահներ»՝ Փաշինյանին պաշտպանելու համար

Ադրբեջանցի քաղաքական մեկնաբան Ազադ Իսազադեն բազմիցս խոսել է այն մասին, որ ադրբեջանական կողմի համար կարևոր է, որ Փաշինյանը մնա իշխանության։

Բայց հիմա արդեն ավելի հեռուն է գնում՝ խոսելով այն մասին, որ կարող են ֆիզիկապես միջամտել Հայաստանի ընտրություններին՝ այսպես ասած «ադրբեջանական խաղաղապահներ» մտցնելով՝ Փաշինյանին պաշտպանելու համար։ Սա «խեղճ» Նիկոլի «ինքնիշխան» քաղաքականության դրսևորումն է, որ հակառակորդը կարող է անգամ նման միտք իրեն թույլ տալ…

Որպեսզի Ալիևի թեկնածուն չմնա իշխանության, և իրենք այլևս չկարողանան միջամտել Հայաստանի ներքաղաքական կյանքին, պետք է հունիսի 7-ին գնալ ընտրության։

Տաթև ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ադրբեջանագետ

Verelq.am