Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հուլիսի 16-17-ը կայցելի Մոսկվա և նախատեսված է նրա հանդիպումը իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հուլիսի 16-ից 17-ը Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը պաշտոնական այցով կժամանի Ռուսաստանի Դաշնություն և բանակցություններ կանցկացնի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Երկու երկրների արտաքին գործերի նախարարները կքննարկեն ռուս-ադրբեջանական հարաբերությունների ներկա վիճակը և հեռանկարները, ինչպես նաև մի շարք հրատապ տարածաշրջանային և միջազգային հարցեր», – ասել է դիվանագետը։
Panorama.am
