Логотип

Անկարա․ Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ

Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ։ Այդ մասին ասվում է Թուրքիայի Արտաքին գործերի նախարարության 2026 թվականի գործունեության ծրագրում։

Փաստաթղթում նշվում է, որ Հարավային Կովկասում տևական խաղաղության և կայունության ապահովումը շարունակում է մնալ Անկարայի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթություններից մեկը:

« Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ։ Թուրքիան նաև կշարունակի աջակցել Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացին։ Ընդգծվում է, որ տարածաշրջանում երկարաժամկետ կայունության և անվտանգության համար թուրք-հայկական և ադրբեջանահայկական գործընթացները պետք է համակարգված ընթանան », – ասվում է փաստաթղթում, որին հղում է անում APA-ն:

« Ռազմավարական գործընկերությունը երկկողմ և բազմակողմ նախաձեռնությունների միջոցով պետք է նպաստի խաղաղությանն ու կայունությանը Հարավային Կովկասում ։ Կարգավորման տարածաշրջանային գործընթացների շրջանակներում Ադրբեջանի հետ մեր համակարգումը կշարունակվի », – ասվում է փաստաթղթում։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկի մասին 2021 թվականի դեկտեմբերի 13-ին հաղորդել էր Թուրքիայի այն ժամանակվա արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Ընդ որում, նա ընդգծել էր, որ Անկարան գործելու է Ադրբեջանի հետ համակարգմամբ՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի վերաբերյալ: Կողմերը կարգավորման գործընթացում Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչներ էին նշանակել Սերդար Քըլըչին և Ռուբեն Ռուբինյանին, որոնք արդեն մի քանի փուլ բանակցություններ են անցկացրել, սակայն ինչ-որ բեկումնային որոշումների հասնել դեռ չի հաջողվել՝ բացի ավիաբեռնափոխադրումներից և ուղևորափոխադրումներից:

Արմինֆո