ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առանձին հանդիպում Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ Աստանայում նախատեսված չէ, սակայն նրանք կարող են շփվել ԵԱՏՄ գագաթաժողովի շրջանակում, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Առանձին հանդիպում նախատեսված չէ, սակայն նրանք, եթե ցանկանան, կարող են հրաշալի զրուցել «կուլիսներում»», – ուրբաթ Աստանայում, որտեղ մեկնարկում է Եվրասիական միության գագաթաժողովը, լրագրողներին ասել է Պեսկովը։
Հարցին, թե արդյոք Գրիգորյանը ԵԱՏՄ երկրների առաջնորդներից որևէ ուղերձ կտանի Երևան, Պեսկովն ասել է. «Հիմա մեկնարկում է գագաթաժողովը նեղ կազմով, և, իհարկե, զգայուն թեմաները կքննարկվեն հենց այնտեղ»։
Միևնույն ժամանակ, նա հավելել է, որ եթե Պուտինն ու Գրիգորյանը դա նպատակահարմար համարեն, ապա նրանց հանդիպումը կկայանա։
Մեկնաբանելով հայկական որոշ ապրանքների ներմուծման նկատմամբ ռուսական կողմի սահմանած սահմանափակումները՝ Պեսկովն ասել է, որ Երևանից այդ հարցի վերաբերյալ որևէ արձագանք չի ստացվել։
News.am
