Логотип

«Արմատ մեդիայի» լրագրողներին կանչել են Քննչական կոմիտե՝ հարցաքննությունների

«Արմատ մեդիայի» լրագրողներին այս պահին կանչել են Քննչական կոմիտե՝ հարցաքննությունների։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Արմատ մեդիայի» լրագրողները»։

Հիշեցնենք, որ հունիսի 5–ին, երբ իրավապահներն առգրավել են «Արմատ մեդիայի» համակարգիչները։ Գործակալության գլխավոր խմբագիր խմբագիր նելլի Ավետիսյանը հայտարարել էր, որ դրանք մոնտաժային համակարգիչներ են, և հիմա իրենք զրկվում են աշխատելու, ուղիղ եթեր տալու, տաղավարային հաղորդումներ պատրաստելու հնարավորությունից»։

Նշենք, որ «Արմատ մեդիա»-ի սեփականատերը «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Ալիկ Ալեքսանյանն է, որն ընտրություններից մի քանի օր առաջ կալանավորվել է՝ հավաքներին մասնակցելու հարցում նյութապես շահագրգռելու և փողերի լցավման մեղադրանքով։ «Արմատ մեդիայում» խուզարկությունը կատարվել էր հենց այս գործի շրջանակներում։