Նախկին պատգամավոր, հունա-հռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը հունիսի 7-ին ընդառաջ կոչ է անում անպայման մասնակցել ընտրություններին։
Նա հայտարարել է՝ եղել և մնում է այն կարծիքին, որ ոչ մի պարագայում չպետք էր թույլ տալ, որ այս «ազգակործան պատուհասն Արցախը հանձնելուց հետո մնար իշխանության և հետո էլ կազմակերպեր հերթական ընտրություններ»։
«Վաղուց պետք է հեռացված լիներ իշխանությունից…
Ցավոք, ունենք՝ ինչ ունենք:
Եվ քանի որ հունիսի 7-ի «ընտրությունները», փաստորեն, անխուսափելի են, ի՞նչ անել.
1. Անպայման մերժե’ք ՔՊ-ին
2. Մասնակցե’ք ընտրություններին, որ ձեր ձայնը չօգտագործեն ինչպես ուզեն: Հիշեք մայրաքաղաքի օրինակը. 1.2մլն բնակչություն ունեցող Երևանի քաղաքապետ է դարձել ընդամենը 75.000 ձայն հավաքած քպ-ականը՝ հենց ցածր մասնակցության պատճառով:
3. Ձայն մի՛ տվեք այն ուժերին, որոնք անցողիկ շեմը հաղթահարելու հնարավորություն չունեն (4% կուսակցությունների դեպքում և 8%՝ դաշինքների): Ստուգեք վերջին սոցհարցումները և ընտրություն կատարեք հաղթահարող ուժերից մեկի օգտին: Ամենայն հավանականությամբ, այդ ուժերը չորսն են լինելու (եթե ՔՊ-ն նոր այլանդակությունների չդիմի այս ընթացքում…), ինչը հեշտացնելու է ձեր ընտրությունը:
Եվ նորից, անկախ ամեն ինչից, մերժե՛ք ՔՊ-ին։
Մի՛ դարձեք հանցակից պատմական հանցագործությունների, մի՛ արյունոտեք ձեր ձեռքերը»,- գրել է Ջուլֆալակյանը։
Aysor.am
