Իրանի դիրքորոշումը Հարավային Կովկասում անվտանգության վերաբերյալ մնում է պարզ, հետևողական և առանց որևէ երկիմաստության: ISNA-ի հետ զրույցում ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային՝ անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից աջակցվող TRIPP նախագծին։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը կասկածամտությամբ է վերաբերվում ԱՄՆ-ի մտադրություններին, որն աշխարհի տարբեր տարածաշրջաններում չարագործությունների և ագրեսիայի պատմություն ունի»,- նշել է նա:
Բաղային հավելել է, որ անդրտարածաշրջանային տերությունների ապակառուցողական միջամտությունը Կովկասի գործերին լուրջ սպառնալիք է տարածաշրջանային պետությունների հավաքական շահերի, խաղաղության և կայունության համար՝ «բացարձակապես ոչ մի օգուտ» չբերելով տարածաշրջանի ժողովուրդներին:
Aysor.am
