Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը Հայաստանին իր լիիրավ անդամն է համարում, իսկ ՀԱՊԿ-ին հետագա անդամակցության վերաբերյալ որոշումը կկայացնի հանրապետության ժողովուրդը։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։
«Մինչ այս պահը ՀԱՊԿ-ը Հայաստանին լիիրավ անդամ է համարում։ Այլ առաջարկներ կամ որոշումներ ՀՀ–ից չեն ստացվել», – ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստի շրջանակում լրագրողներին ասել է Մասադիկովը։
Նա նշել է, որ ընտրությունների ժամանակ Հայաստանի և այլ երկրների քաղաքական գործիչներն այդ առիթով ամենատարբեր հայտարարություններ են անում։
«Կարծում եմ՝ որոշումը կկայացնեն Հայաստանի ժողովուրդը և Հայաստանի ղեկավարությունը։ Առայժմ նրանք ՀԱՊԿ անդամ են», – ընդգծել է Մասադիկովը։
2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ Հանրապետությունում հունիսի 7-ին խորհրդարանական ընտրություններ են սպասվում։
Sputnik Արմենիա
