Գյումրիում հորդառատ անձրևից հետո կենտրոնական փողոցները հեղեղվել են։ Սոցցանցերում հեղեղումների բազմաթիվ տեսանյութեր են տարածվել։
Տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես է հեղեղվել Շահումյան փողոցը։
Սոցցանցային օգտատերերը նշում են, որ Գյումրիում ամեն անգամ անձրևից հետո նման խնդիր է առաջանում, քանի որ ջրահեռացման համակարգերը նորմալ չեն գործում։
Հիշեցնենք` Շիրակի մարզում օրեր առաջ էլ խոշոր կարկուտ էր տեղացել` գույքային մեծ վնաս հասցնելով բնակիչներին։ Սոցցանցերում տեսանյութեր և լուսանկարներ էին հրապարակվել, որոնցում երևում էր, որ որոշ բնակավայրերում կարկուտը ձվի մեծության է եղել։
Sputnik Արմենիա
