Логотип

Գոռ Հարությունյանը հաղթեց ադրբեջանցուն և դարձավ Սամբոյի Եվրոպայի չեմպիոն

Թբիլիսիում անցկացվող Սամբոյի Եվրոպայի առաջնության մրցումային երկրորդ օրը 88 կգ քաշային Գոռ Հարությունյանը 5։2 հաշվով հաղթել է ադրբեջանցի Ադիլա Ադիլզադեին և դարձել մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն։ Տեղեկությունը հայտնում է Սամբոյի ֆեդերացիան։

Մեր հավաքականի մյուս մարզիկը` Լեոնիդ Մելիքյանը, դարձել է մարտական սամբոյի Եվրոպայի փոխչեմպիոն։

Հիշեցնենք` այսօր ավելի վաղ մարզական սամբոյի 58 կգ քաշային Կարեն Սարգսյանը դարձել էր Սամբոյի Եվրոպայի չեմպիոն։ Իսկ 64 կգ քաշային Մայիս Ներսեսյանը դարձել է մարտական սամբոյի Եվրոպայի փոխչեմպիոն։Մարտական սամբոյի 79 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ է վաստակել Գևորգ Ազատյանը։

Sputnik Արմենիա