Логотип

«Թումո»-ն իր առաջին կենտրոնն է բացել Բելգիայում

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն իր առաջին մասնաճյուղն է բացել Բելգիայում․ այն կգործի Լիեժ քաղաքում (Վալոնիա նահանգ)։ Այս մասին հայտնել է «QU4TRE — Liège Média» հեռուստաալիքը։

Կենտրոնը տեղակայվել է քաղաքի ամենահայտնի պատմական շինություններից մեկում՝ «La Grande Poste» նեոգոթական համալիրում։

Կենտրոնը շաբաթական կկարողանա ընդունել մինչև 1000 դեռահասի։ Աշակերտներն անվճար կսովորեն գեներատիվ արհեստական բանականություն, 3D մոդելավորում, անիմացիա, խաղերի և ֆիլմերի ստեղծում, ծրագրավորում, երաժշտություն և ռոբոտաշինություն։

TUMO-ն արդեն դարձել է աշխարհում ամենաճանաչված հայկական բրենդներից մեկը, իսկ կենտրոնների ցանցը շարունակում է ընդլայնվել ամբողջ աշխարհում։

Alpha News