Логотип

Թուրքիան նախազգուշացրել է Սևծովյան տարածաշրջանում «անվերահսկելի էսկալացիայի» մասին

Թուրքիան ուրբաթ նախազգուշացրել է Սևծովյան տարածաշրջանում «անվերահսկելի էսկալացիայի» մասին՝ այն բանից հետո, երբ հինգշաբթի երեկոյան անօդաչու սարքը գրոհել է թուրքական բեռնանավը։

«Մենք կրկնում ենք մեր նախազգուշացումը բոլոր շահագրգիռ կողմերին․ անհրաժեշտ է խուսափել ցանկացած գործողությունից, որը կարող է հանգեցնել հակամարտության անվերահսկելի էսկալացիայի»,- նշվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Ուրբաթ ավելի վաղ Ուկրաինայի ռազմածովային ուժերը հայտնել էին, որ ռուսական անօդաչու սարքը գրոհել է նավը՝ առաջացնելով հրդեհ։

Թուրքական իշխանությունների տվյալներով՝ բեռնանավը դուրս էր եկել Օդեսայի մարզից և ուղևորվում էր դեպի Թուրքիա։ Հինգշաբթի Սև ծովում՝ Թուրքիայի հյուսիսային ափերի մոտ, երեք թուրքական բեռնանավեր ենթարկվել էին անօդաչու սարքի գրոհին, զոհեր չէին եղել, հաղորդել է AFP-ն։

«Մենք տեղեկությունը փոխանցել ենք շահագրգիռ կողմերին… մենք մտահոգված ենք մեր տարածաշրջանի համար Սև ծովում հակամարտության վերջին էսկալացիայի առաջացրած ռիսկերով և սպառնալիքներով, ինչպես նաև մեր երկրի համար հնարավոր բացասական հետևանքներերով»,-նշվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

News.am