ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է ուժեղ հարվածներ հասցնել Իրանին:
«Մենք նրանց (Իրանին. խմբ.) շատ ուժեղ կհարվածենք», – «Fox News» հեռուստաալիքին ասել է Թրամփը:
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն հավատարիմ կմնա իր գծին։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իրանը հակամարտության նոր փուլ են մտել։ Հուլիսի լույս 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվել են Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։
Հուլիսի 7-ին լարվածության նոր ալիքի սկսվելուց ի վեր ամերիկացիները ավելի քան 300 հարված են հասցրել տարբեր թիրախների։ Նպատակակետերի թվում են եղել իրանական հրթիռային և անօդաչու թռչող սարքերի բազաները, ռազմածովային կառույցները, զինամթերքի պահեստները, կապի ցանցերը և ափամերձ հսկողության կետերը Իրանի հարավային Բուշեր, Գենգան և Դիր քաղաքներում։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է:
Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարել է, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրել է` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։
Sputnik Արմենիա
