Логотип

ԻՀՊԿ․ ԱՄՆ-ի հետ պատերազմի վերսկսման հավանականությունը չափազանց փոքր է

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարությունը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների հետ լիամասշտաբ պատերազմի վերադարձը քիչ հավանական է։ Ընդսմին, գերատեսչությունում նախազգուշացրել են, որ Իսլամական Հանրապետությունը լիովին պատրաստ է կոշտ պատասխան տալ ցանկացած հարձակման։

ԻՀՊԿ ռազմածովային ուժերի քաղաքական վարչության ղեկավարի տեղակալ Մոհամմադ Աքբարզադեն նշել է, որ թեև ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը բարձր չէ «հակառակորդի թուլության» պատճառով, իրանական զորքերը գտնվում են առավելագույն մարտական պատրաստվածության վիճակում։

«Պատերազմի հավանականությունը փոքր է թշնամու թուլության պատճառով, սակայն մեր զինված ուժերը դարանակալած են՝ փամփուշտների լիքը պահունակներով», — Աքբարզադեի խոսքերն է մեջբերում Tasnim լրատվական գործակալությունը։

«Կասկած չունենաք. մենք ամբողջ ափամերձ գոտին՝ Չաբահարից մինչև Մահշահր, կվերածենք ագրեսորների գերեզմանոցի»,- եզրափակել է նա՝ նշելով Իրանի ընդարձակ հարավային ափի հակադիր ծայրերում գտնվող նավահանգստային քաղաքները։

News.am