Логотип

Իշխան Սաղաթելյան․ Փաշինյանը պետք է պատասխանի՝ պատրա՞ստ է հայտարարել, որ Տիգրանաշենը չի հանձնելու

Նիկոլ Փաշինյանը չունի ոչ միայն սահմանադրական մեծամասնություն, չունի առհասարակ լեգիտիմություն։ Ինքը չի ստացել մեր ժողովրդի մեծամասնության աջակցությունը։ Այս մասին, այսօր՝ հունիսի 23–ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Ըստ նրա, Փաշինյանի իշխանությունն իր ապօրինի քայլերի, ազգային ուժերի նկատմամբ բռնաճնշումների միջոցով փորձում է պաշտպանել իր ապօրինի, ոչ լեգիտիմ իշխանությունը։

«Ինքը գիտի, որ չի հաղթել։ Չնայած արտաքին աննախադեպ միջամտության, համատարած խուժանությունների, ապօրինությունների, պետական ընտրակաշառքի, ճնշումների, ինքը չկարաղոցավ 50 + ձայն հավաքել, հետևաբար իր իշխանությունն ամրապնդելու համար գնում է այս ճանապարհով։ Բայց այս ճանապարհը վերջ ունի։ Վերջապես Նիկոլ Փաշինյանի ու թիմի վզին կախված է հանձնված Արցախ, 5000 զոհ, Ադրբեջանի զորքերը գտնվում են Հայաստանի տարածքում ու հանդես են գալիս նոր պահանջներով։ Ինքը լավ գիտի, որ այս վստահության քվեով չի կարողանալու Սահմանադրություն փոխել, տարածքներ հանձնել։ Այս շոուներն անելու փոխարեն Փաշինյանը պետք է պատասախանի հետևյալ հարցին, 2 ամիս է այդ հարցը տալիս եմ, պատրա՞ստ է հայտարարել, որ Տիգրանաշենը չի հանձնելու, Հայաստանից նոր տարածքներ չի հանձնելու։ Թող այդ հարցին պատասխանի»,- ասաց Սաղաթելյանը։

Նա ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանն ականապատել է. «Խաղաղության անվան տակ մեր երկրի ողջ երկայքնով, սահմաններով ռումբ է դրել, այդ թվում Երևանի կենտրոնով։ Իր արածը խաղաղության հետ կապ չունի։ Թրքահպատակ, խամաճիկ իշխանություն է, պետականությունը հարցականի տակ է դրել։

Այս մարդն առաջիկայում երկիրը տանելու է նոր փորձությունների՝ անվտանգային խնդիրների, տնտեսական կոլապսի»։

News.am