Логотип

Իրանը Քուվեյթում հարվածել է ամերիկյան ուժերին

Իրանը Քուվեյթում կանխարգելիչ հարված է հասցրել ամերիկյան ուժերին։ Տեղեկությունը հայտնում են ԶԼՄ-ները:

Հուլիսի 12-ին Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի փակման մասին։ Սա տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Իրանի միջև հերթական հարվածների ֆոնին։ ԱՄՆ-ն հերքել է այս լուրը։

Նշվում է, որ ԻՀՊԿ-ի հրթիռային ստորաբաժանումը «Ֆաթեհ-110» հրթիռներով գրոհել է 5 HIMARS կայանքները, որոնք պատրաստվում էին հրթիռակոծել Իրանի տարածքը:

Բացի այդ, իրանական «Արաշ-2» կամիկաձե դրոնները շարքից հանել են ԱՄՆ նոր բազայի կապի համակարգերն ու մուտքի ուղիները:

Մերձավորարևելյան թեմատիկայով մասնագիտացված տելեգրամյան ալիքները հայտնում են, որ Քուվեյթին հարվածելու հետևանքով 3 ամերիկացի զինվոր է զոհվել: Նախնական տվյալներով՝ վիրավորվել են ևս մի քանի ամերիկացի զինծառայողներ։

Վաշինգտոնի կողմից այս տեղեկատվությունը պաշտոնապես չի հաստատվել:

Հուլիսի 10-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը դիմել է Միացյալ Նահանգներին՝ խաղաղ բանակցությունները շարունակելու խնդրանքով, ինչին Վաշինգտոնը պատասխանել էր համաձայնությամբ: Միևնույն ժամանակ, նրա խոսքով, ամերիկացիներն իրանական կողմին հայտնել են, որ Իրանի հետ հրադադարի ռեժիմն այլևս չի գործում:

ԶԼՄ-ներում տեղեկություններ են հայտնվել հաջորդ շաբաթ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների նախապատրաստման մասին, հնարավոր է՝ Շվեյցարիայում, սակայն Թեհրանը հերքել է այդ լուրը:

Sputnik Արմենիա