Պարսից ծոցով և Հորմուզի նեղուցով տարանցվող նավերի համար Իրանը գործարկել է «Hormuz Safe» պետական թվային ծովային ապահովագրության հարթակը։ Այս մասին «X» սոցցանցի պաշտոնական էջում հայտարարել է «Persian Gulf Strait Authority»-ն («Պարսից ծոցի նեղուցի վարչություն»)։
Հարթակին աջակցում է Իրանի էկոնոմիկայի նախարարությունը, որն ապահովագրական պոլիսների ուղղակի վճարումների համար օգտագործում է կրիպտոարժույթ և չի պահանջում SWIFT կամ արևմտյան միջնորդներ։
Հիշեցնենք` փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը սկսեցին հարվածներ հասցնել Իրանում գտնվող թիրախներին, որի հետևանքով զոհվեց ավելի քան 3000 մարդ։ Իրանը պատասխան հարվածներ էր հասցնում Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին։
Ապրիլի 8-ին Վաշինգտոնն ու Թեհրանը հայտարարեցին երկշաբաթյա հրադադարի մասին։ Հետագա բանակցությունները Իսլամաբադում ավարտվեցին անարդյունք, և ռազմական գործողությունների վերսկսման մասին որևէ տեղեկություն չհայտնվեց։
Այնուամենայնիվ, ԱՄՆ-ն սկսեց իրանական նավահանգիստների շրջափակումը։ Շրջափակումից հետո իրանական ուժերը վերականգնեցին ռազմական վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ։
Sputnik Արմենիա
