Логотип

Իրանի և ԱՄՆ-ի համաձայնագրի նախագիծը փոխվել է

Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնագրի նախագծի տեքստը վերջին օրերին փոփոխություններ է կրել և դեռևս համաձայնեցված չէ։ Այս մասին, հղում կատարելով աղբյուրին, հայտնել է Tasnim գործակալությունը։

Աղբյուրի տեղեկացմամբ՝ տեքստը դեռ հաստատված չէ, այդ պատճառով արևմտյան լրատվամիջոցների հրապարակած տեքստերը՝ որպես համաձայնագրի նախնական տարբերակ, առայժմ ճշգրիտ չեն։ «Վերջին մի քանի օրերի ընթացքում հուշագրի տեքստը որոշ փոփոխություններ է կրել»,- պարզաբանել է գործակալության զրուցակիցը։

Ավելի վաղ Axios պորտալը հայտնել էր, որ ամերիկացի և իրանցի բանակցողները համաձայնեցրել են փոխըմբռնման հուշագրի նախագիծը, և այն սպասում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հավանությանը։ Նրա տեղեկություններով՝ համաձայնագիրը ենթադրում է հրադադարի ռեժիմի երկարաձգում և իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների մեկնարկ։

News.am