Логотип

Իրանն Իսրայելին զգուշացրել է, որ կպատասխանի իր ենթակառուցվածքին հասցված ցանկացած հարվածի

Իրանը հայտարարել է, որ պատասխան հարված կհասցնի, եթե Իսրայելը հարձակվի իր ենթակառուցվածքի վրա։ Այս մասին հաղորդել են իրանական պետական լրատվամիջոցները։

Նախազգուշացմամբ հանդես է եկել Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհամադ Բաղեր Զոլղադրը։ Նրա խոսքով՝ նման հարձակումների դեպքում «Իսրայելն անպատասխան չի մնա»։

Հայտարարությունը հնչել է Իրանի, ԱՄՆ և Իսրայելի հարաբերություններում վերջին հարվածներից հետո պահպանվող լարվածության ֆոնին։

Միաժամանակ, շարունակվում են լարվածության նվազեցմանն ուղղված դիվանագիտական ջանքերը։ Ինչպես հաղորդել է The New York Times-ը, Կատարը միջնորդի դեր է կատարում Վաշինգտոնի և Թեհրանի միջև՝ ձգտելով կանխել հետագա սրացումն ու պահպանել կողմերի միջև հաղորդակցության ուղիները։

News.am