Логотип

Խուզարկություններ Սյունիքում. ընտրակաշառքի կասկածանքով նոր քրեական վարույթ է նախաձեռնվել

Ընտրակաշառքի գործով խուզարկություններ են անցկացվել Սյունիքի մարզում։ Տեղեկությունը հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։

Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ կասկածի կենտրոնում ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության տարածքային պատասխանատուն է։

«Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Գորիսի տարածքային պատասխանատուն կուսակցության օգտին քվեարկելու պայմանով նույն համայնքի մի շարք ընտրողների խոստացել, ինչպես նաև տվել է ընտրակաշառք»,– նշում է կոմիտեն։

Գերատեսչությունը նաև ձայնագրություն է հրապարակել, որի համաձայն՝ նախընտրական գործընթացներում ներգրավված է եղել նաև ոմն Տիգրան, որի համար գումար է պահանջվել՝ մարդիկ հավաքագրելու նպատակով։ Բացի այդ, ընտրողներին քվեների դիմաց, կոմիտեի պնդմամբ, խոստացվել է նաև բժշկական ծախսերի փոխհատուցում։ Նախաքննությունը շարունակվում է։

Sputnik Արմենիա